Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հռոմի պապը Վատիկանում պատարագ է մատուցել 1000 բանտարկյալների առջև

Հռոմի պապը Վատիկանում պատարագ է մատուցել 1000 բանտարկյալների առջև
07.11.2016 | 17:09

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում պատարագ է մատուցել 1000 բանտարկյալների առջև՝ կոչ անելով նրանց չկորցնել հույսը՝ հայտնում է BBC-ն։


12 երկրներից բանտարկյալները ժամանել էին պատարագի՝ իրենց հարազատների, թիկնապահների, բարեգործական կազմակերպությունների կամավորների հետ։ Նրանց ուղեկցել է մոտ 3000 մարդ։ Տաճարում ոստիկանության ակնհայտ ներկայություն չի դիտվել։ Վատիկանում կիրակնօրյա պատարագից առաջ անվտանգության որևէ հատուկ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Քահանայապետը դիմել է քաղաքական առաջնորդներին՝ բանտարկյալների արժանապատվությունը հարգելու, առաջին հնարավորության դեպքում նրանց ներելու և մահապատիժը չեղարկելու կոչով։ Պապը պարբերաբար այցելում է ազատազրկման վայրեր, բանտարկյալները Սուրբ Պետրոսի տաճար էին հրավիրվել առաջին անգամ։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ